
Ի՞ՆՉ ԿՍՏԱՆԱՔ՝ ԸՆՏՐԵԼՈՎ ՄԵԶ
ԲԱՐԵԼԱՎՎԱԾ
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր հյուրընկալության դպրոցում Դուք կբարելավեք Ձեր հմտությունները օպերացիոն, ֆինանսական, ինչպես նաև կոնֆլիկտների կառավարման, վաճառքների ու մարքեթինգի, հաճախորդների սպասարկման ոլորտներում:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ԿԱՊԵՐ
Մենք առաջարկում ենք բացառիկ հնարավորություններ մեր բոլոր շրջանավարտներին ընդլայնելու իրենց մասնագիտական նեթվորքինգը հյուրընկալության ոլորտում:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՈՒՂԻ
Մեր ծրագրերի բազմազանության մեջ Դուք կգտնեք ամենահարմար տարբերակը` հասնելու Ձեզ հետաքրքրող արդյունքներին, լինի դա առաջնորդություն, նեղ մասնագիտական հաստիքներ, թե ձեռնարկատիրական հեռանկարներ:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
.png)
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
.png)
Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ
Բարի գալուստ PINEAPPLE հյուրընկալության դպրոց։
Մեր դպրոցը նպատակ ունի կրթել և պատրաստել հյուրընկալության ոլորտի ապագա առաջնորդներին: Համագործակցելով Շվեյցարիայի առաջատար Բիզնես և Հյուրանոցային կառավարման դպրոցների հետ՝ մենք առաջարկում ենք համաշխարհային մակարդակի կրթություն և պրակտիկա:
Հյուրանոցային և ռեստորանային կառավարում, հաճախորդների սպասարկում և հյուրընկալության տեխնոլոգիաներ ուսուցանելով՝ մենք օգնում ենք ձեզ զարգացնել անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները՝ հաջողակ կարիերա կառուցելու համար:
Մենք օգնում ենք մեր ուսանողներին հաջողության հասնել համաշխարհային շուկայում:


Հիմնադիր
Արևիկ Աթաբեկյան

Հյուրընկալության աշխարհում իմ մասնագիտական ուղին սկսվել է ավելի քան 10 տարի առաջ: Ներկայումս ես ներկայանում եմ որպես հիմնադիր և բանախոս մի դպրոցի, որը հանդիսանում է BHMS համալսարանի տարածաշրջանային ներկայացուցիչը:
Ուսուցիչ
Զինա Գրիգորյան

Ավելի քան 15 տարի աշխատում եմ մարքեթինգի ոլորտում: Ներկայում ղեկավարում եմ «Alfa Pharm»-ի մարքեթինգի բաժինը և միաժամանակ Harvest Consulting Group–ի գործադիր տնօրենն եմ: Ունեմ DMI PRO թվային մարքեթինգի սերտիֆիկատ, Matena–ի առաջնորդության ծրագրի, Harvard University-ի «Artificial Intelligence in Business» ծրագրի, ինչպես նաև (PMP)® միջազգային վկայագրեր։
Ուսուցիչ
Շանթ Մելքոնյան

Բարմենի իմ մասնագիտական ուղին սկսվել է դեռ 2012 թ.` ընկերոջս բարից, որի կառավարումը հանձն առա, երբ մի քանի աշխատակից լքեց աշխատանքը, թեպետ սիկզբանե ընդունվել էի որպես պրակտիկանտ: Սթրեսակայունությունս օգնեց, որ 8 ամսում աճեմ և նույնիսկ բարի մենեջեր դառնամ:
ՎԻԴԵՈԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝
ԱՌԱՋԱՏԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՑ
ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սովորեք հյուրանոցային ընդունարանի գործառույթների ամբողջ շղթան՝ հյուրերի դիմավորումից մինչև բողոքների կառավարում։ Այս դասընթացը կզարգացնի ձեր հաղորդակցման, մասնագիտական վարքի և PMS համակարգերի իմացությունը՝ դարձնելով ձեզ յուրաքանչյուր հյուրի առաջին դրական տպավորության պատասխանատու։
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ 12 ՇԱԲԱԹ
ՄԱԿԱՐԴԱԿ՝ ՍԿՍՆԱԿ
ԱՐԺԵՔ՝ 120.000 ՀՀ դրամ

Արևիկ Աթաբեկյան
ՀԻՄՆԱԴԻՐ
.png)
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բաց մի՛ թողեք հնարավորությունը. հաստատե՛ք կապեր աշխարհի տարբեր երկրներից եկած ոլորտի առաջատարների հետ, կատարելագործե՛ք Ձեր հմտությունները և ընդլայնե՛ք մտահորիզոնը:
Ուսուցանվելով շվեյցարացի փորձագետների մոտ` Դուք կծանոթանաք շվեյցարական հյուրընկալության ողջ գրավչությանը: Կազմակերպական վարքագծի (ԿՎ) դասընթացը մշակված է հյուրընկալության կառավարման համատեքստում ուսանողներին հյուրընկալության ոլորտում հանդիպող մարտահրավերների և դինամիկայի մասին պատկերացում կազմելու համար:
Ընդունե՛ք ձեր հմտությունները կատարելագործելու, ձեր մտահորիզոնն ընդլայնելու և աշխարհի տարբեր երկրների ոլորտի առաջատարների հետ կապ հաստատելու հնարավորությունը:

